
Կայծակնահարության հետևանքով զոհվել է զինծառայող Նարեկ Մարգարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասում ծառայող շարքային Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակի հարվածից։ Տեղեկությունը հաստատում է Պաշտպանության նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել ծառայության ընթացքում։ Մահացած զինծառայողը Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչ էր։
Նա 30 օրից զորացրվելու էր։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ մահվան պայմանների, տեղի և հանգամանքների վերաբերյալ դեռ հայտնի չեն։