
Ավտովթար Արմավիրում․ բախման և պայթյունի հետևանքով տուժել է 7 անձ, այդ թվում՝ 1 անցորդ
Հունիսի 9-ին՝ գիշերը, Արմավիրի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով և գազաբալոնի պայթյունով։ Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ գյուղի մուտքի հատվածում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարից հետո երրորդ՝ «Opel Zafira» մակնիշի մեքենան բախվել է արդեն վթարված «VAZ»-ին, դուրս եկել ճանապարհից և բախվել բետոնե արգելապատնեշին։
«Opel Zafira»-ում բռնկված հրդեհի հետևանքով տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Պատահարի արդյունքում տուժել են երեք մեքենաների վարորդները, մեքենաների երեք ուղևորները, ինչպես նաև մեկ անցորդ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Հրդեհը մարվել է մոտ մեկ ժամ անց՝ 01:10-ի սահմաններում։ «Opel Zafira»-ն ամբողջությամբ այրվել է։ Վթարի հանգամանքները պարզվում են։