ՀայաստանՊատահար

Արզնիում ծեծկռտուք և կրակոցներ. 8 մարդ ձերբակալվել է, այդ թվում համայնքապետը

Արզնի գյուղում վիճաբանությունը բռնության է վերածվել։ Տեղի են ունեցել ծեծկռտուք և կրակոցներ։ Դրանց հետևանքով մեկը մարմնական վնասվածք է ստացել։ Սրա մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Ձերբակալվել է 8 անձ, որոնց թվում նաև Արզնիի համայնքապետը։

Նախաքննության ընթացքում կատարվում են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Վարույթը շարունակվում է։