ՀայաստանՊատահար

Հրդեհ Կոթի գյուղում

Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Այրվել է գյուղի 7-րդ փողոցի 180 քմ տարածքով տունը՝ գույքով։

Մինչև փրկարարների հասնելը, տան բնակիչները ինքնուրույն տարհանվել են։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9։05, մարվել՝ 10։00-ին։