ՀայաստանՌազմական

Ծաղկաձորի խաղատունը թաքցրել է 4.2 միլիարդ դրամի շրջանառություն․

Ծաղկաձորում գործող խաղատներից մեկը տարիներ շարունակ թաքցրել է իրական եկամուտները։ Պարզվել է, որ խաղատունը մոտ 4.2 միլիարդ դրամի շրջանառություն չի ներառել հաշվապահական փաստաթղթերում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 887 միլիոն դրամի վնաս։

Հավաքված տվյալների հիման վրա Պետեկամուտների կոմիտեն իրականացրել է խուզարկություններ, առգրավվել են փաստաթղթեր և էլեկտրոնային տվյալներ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։

Սեդա Մարտոյան