
Երևանում թմրամիջոցներով փաթեթներ տարածող երիտասարդ է ձերբակալվել
Երևանի պարեկներն ու ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել են 24-ամյա մի երիտասարդի, որը, ըստ նախնական տվյալների, թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Նրան նկատել են Մաշտոցի պողոտայի հատվածում կասկածելի վարքագծով, ինչից հետո տեղի ունեցած խուզարկությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Ոստիկանության տեղեկություններով՝ երիտասարդը պահել է փաթեթները՝ հետագայում իրացնելու նպատակով։ Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում ստուգվել են Կենտրոն վարչական շրջանի մի շարք տարածքներ, որտեղ ըստ նախնական տվյալների, նա տեղադրել է նմանատիպ փաթեթներ։ Արդյունքում հայտնաբերվել է ևս 3 փաթեթ՝ նույն նյութով։
Ձերբակալվածը տեղափոխվել է համապատասխան բաժին, նախաքննությունը շարունակվում է։