ՀայաստանՊատահար

Վանաձորում մոր և որդու դիեր են հայտնաբերվել

Հունիսի 14-ին Վանաձորում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 18:50-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ուսանողական փողոցի 4/31 շենքի բակում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ։

Նախնական տեղեկություններով՝ 41-ամյա տղամարդը շենքի տանիքից ցած է նետել իր 66-ամյա մորը, ապա ինքնասպան է եղել՝ նետվելով նույն վայրից։ Երկուսն էլ տեղում մահացել են։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները։ Իրավապահներն այժմ պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Տեղում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ տեսել են, թե ինչպես է տղամարդը իրեն ցած նետում։

Սեդա Մարտոյան