ՀայաստանՊատահար

Ոստիկանության պետական անվտանգության վարչության նախկին պետը հրավիրվել է դատախազություն

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակում։ Ինչպես հաղորդում է «Ազդարար» հարթակը, քննության արդյունքում կատարվել են ուսումնասիրություններ, կազմվել է ամփոփագիր։ Զաքարյանին թույլ է տրվում ուսումնասիրել գործի նյութերը մեկամսյա ժամկետում, ներկայացնել դիրքորոշում ինչպես նաև հայտարարագիր։

Բացի այդ, Արամ Զաքարյանը հակակոռուպցիոն քրեական գործի մաս է կազմում։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ պաշտոնավարման տարիներին՝ 2016-2018 թվականներին, հանձարարել է Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին տնտեսվարողներից ստացվող վճարներից հափշտակել գումարներև իրեն տրամադրել ամսական մասնաբաժին։ Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 679 հազ․ դրամ։

Նույն գործով անցնում է նաև Զաքարյանից առաջ նույն պաշտոնը զբաղեցրած Ռոմա Մկրտումյանը։

Հիշեցնենք, Արամ Զաքարյանը ղեկավարել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը մինչև 2018 թվականը։

A