ՀայաստանՊատահար

«Ուրալ»-ը կողաշրջվել է Լոռու մարզում. կա վիրավոր

Հունիսի 11-ին Լոռու մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի բեռնատարն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի 35-ամյա բնակիչը։ Վթարի հետևանքով ուղևոր 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զինծառայողներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։ Միայն մեկ զինծառայողի մոտ գրանցվել է թեթև սալջարդ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վթարի պատճառները պարզվում են։