ՀայաստանՊատահար

Բացահայտվել է 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն. պետությանը հասցվել է 430 մլն դրամի վնաս

Դավթաշենի խանութներից մեկը ապրանք է վաճառել, բայց ՀԴՄ կտրոն չի տպել։ Այս կերպ խուսափել է հարկեր վճարելուց։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

2023 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ընկերությունը թաքցրել է իրացման շրջանառության շուրջ 1.5 միլիարդ դրամի չափով գումար։

ՊԵԿ–ի հաշվարկներով՝ պետությանը պատճառված վնասը մոտավոր կազմում է շուրջ 430 միլիոն դրամ։

Գործի վերաբերյալ նյութերն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների բաժին, որտեղ սկսվել է քրեական հետաքննություն։

Սեդա Մարտոյան