ՀայաստանՊատահար

Երևանում վիճաբանությունը ավարտվել է ձերբակալությամբ

Հունիսի 9-ի կեսգիշերին Երևանում ծեծի է ենթարկվել 48-ամյա տղամարդ, որը «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր բուժհաստատություն։ Ի սկզբանե նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տնային պայմաններում ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության կատարած պարզաբանումները բացահայտել են իրական պատկերը։

Պարզվել է, որ տղամարդը ծեծի է ենթարկվել մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Նրան հարվածել է Ռուսթավելու փողոցի 25-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է հունիսի 13-ին՝ ժամը 22:40-ին, Վրացյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան