
ԱԱԾ տնօրենը ազատվել է աշխատանքից
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյնանի հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա պարտականությունները ժամանակավորապես վստահվել են ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։
Աբազյանի պաշտոնաթողությանը զուգահեռ մամուլում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որոնք առնչվում են նրա ընտանիքին։ Ըստ հրապարակումների՝ Արմեն Աբազյանի որդին՝ Ռոբերտ Աբազյանը, վերջերս ձեռք է բերել արժեքավոր բնակարան, որը նախորդ ամիսների ընթացքում կապվում էր այլ աղմկահարույց գործերի հետ։ Բնակարանի արժեքը, ըստ նույն աղբյուրների, կազմել է շուրջ 240 մլն դրամ, ինչն արձանագրվել է շուկայականից էապես ցածր գնով։
Գույքի ձեռքբերումը պաշտոնապես կատարվել է հիփոթեքով, սակայն գործարքի որոշ հանգամանքներ առաջացրել են կասկածներ՝ արդյոք այն համապատասխանում է արդարության ու թափանցիկության սկզբունքներին։
Պաշտոնական մարմինները դեռևս չեն ներկայացրել պարզաբանումներ ո՛չ Աբազյանի պաշտոնից ազատման պատճառների, ո՛չ էլ խոշոր գույքային գործարքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրեն էր նշանկվել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։