Հայաստանում նոր բողոքի ակցիաներ են սպասվում
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ստացվել են օպերատիվ տվյալներ՝ հասարակական կարգը խախտելու հնարավոր գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ այս հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն և նախապատրաստական բացատրական աշխատանքներ։
Մյուս կողմից՝ տարբեր աղբյուրներ հայտնում են, որ մի շարք անձանց տներում խուզարկություններ են կատարվել, և որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել իրենց մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ։ Կուսակցությունը գործընթացը գնահատում է որպես քաղաքական հետապնդումների փուլ։
Այս ամենին զուգահեռ, ուժեղացված ոստիկանության ներկայություն է նկատվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի՝ Պռոշյան փողոցի հարակից տարածքում։
Այս պահին իրավապահ մարմինները չեն հրապարակել պաշտոնական պարզաբանումներ կատարված խուզարկությունների կամ ձերբակալությունների վերաբերյալ։
