ՀայաստանՊատահար

Զինված հարձակում Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են գումար 

Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանում զինված և դիմակավորված անձինք հարձակվել են Մուշավան թաղամասի տներից մեկում բնակվող 86-ամյա տղամարդու վրա: Վերջինս ԱՄն քաղաքացի է։

Նրանք ժամը 02:15-ի սահմաններում ներխուժել են տուն, դանակով սպառնացել տարեց տղամարդուն, հարվածներ հասցրել դեմքին ու մարմնին, ապա կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը, ոտքերը և բերանը։

Հարձակվողները հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար, 700 հազար դրամ, ինչպես նաև տուժածի անձնագիրը, այնուհետև փախուստի դիմել։

Տուժածին կապված վիճակում գտել են տանը բնակվող երկու հնդիկ վարձակալները։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ «ավազակային հարձակում» հոդվածով։ Իրավապահները իրականացնում են հետախուզական միջոցառումներ՝ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։

Սեդա Մարտոյան