ՀայաստանՊատահար

Երևանում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող տղամարդը

Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է 34-ամյա տղամարդը, ով հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

Նա թաքնվում էր մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի համարներից մեկում։ Խուզարկության արդյունքում համարում հայտնաբերվեց նաև «Մակարով» ատրճանակ։

Մեղադրյալը, որը հունիսի 17-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, փախուստի էր դիմել։

Նա հանդիսանում է մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ և այժմ տեղափոխվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ շարունակվում է գործի նախաքննությունը։

Սեդա Մարտոյան