ԱշխարհՊատահար

Իրանի միջուկային օբյեկտները մեծ վնաս են կրել․ Սյունիքում ճառագայթման փոփոխություններ չեն արձանագրվել

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այս մասին նա հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում։

Սակայն նա չի հստակեցրել վնասված կառույցների տեխնիկական մանրամասները։ Հատկապես մեծ վնասներ է կրել Ֆորդոյի օբյեկտը, որը համարվում է ամենապահովներից մեկը։ Սակայն դրա վիճակի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 22-ի գիշերը հասցված հարվածների արդյունքում Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային կենտրոնները լուրջ վնասներ են կրել, իսկ որոշները՝ ամբողջությամբ ոչնչացվել։ Թրամփի խոսքով՝ «Իրանը երբեք չի կարողանա վերականգնել այդ օբյեկտները»։

Հունիսի 24-ի գիշերը Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել են նաև հակամարտող կողմերը։

Չնայած այդ հայտարարությունների Սյունիքում տեղադրված կայանի կատարած չափման արդյունքները փաստում են, որ շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել։