ՀայաստանՊատահար

Մի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրացվել Մարտունիում

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:12-ին, Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ կոորդինատներով։ Սա 1 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն էր։

Ցնցումները զգացվել են Մարտունիում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար համայնքներում՝ նույն ուժգնությամբ։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.3, օջախի խորությունը՝ 10 կմ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 3 բալ։

Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ Մարտունիում ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել հունիսի 25-ին՝ ժամը 21։35-ին։