Մասիսում ինքնասպանություն է գործել պարեկը
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող մի քաղաքացի: Նա գիտակցության չգալով մահացել է։
Մահացածը 27-ամյա տղամարդ էր, ով ծառայել է ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա տանը փորձել է ինքնասպանություն գործել։
Դեպքի հանգամանքները պարզելու համար Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հոդվածով։
Քննությունը շարունակվում է։
