
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:40-ին, գրանցվել է երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ մագնիտուդը կազմել է 2.9։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Ցնցումները զգացվել են Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սպիտակ քաղաքում, Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։