
Բժիշկ-ռադիոլոգը կեղծել է զորակոչի փաստաթուղթը․ դեպքի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը՝ բժիշկ-ռադիոլոգի կողմից կեղծ բժշկական փաստաթուղթ պատրաստելու դեպքի առթիվ:
2023 թվականի նոյեմբերի 10-ին զորակոչիկը հետազոտվել է բժշկական կենտրոնում, որտեղ բժշկի կողմից իրեն իբր ախտորոշվել է զինվորական ծառայության համար պիտանիությունը բացառող հիվանդություն։ Այս հիմքով զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովը որոշել է, որ նա պիտանի չէ ծառայության համար։
Սակայն բժիշկ-ռադիոլոգի տված ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն զորակոչիկի մոտ նշված հիվանդությունը չի հայտնաբերվել։
Բժիշկ-ռադիոլոգի նկատմամբ հարուցվել է քրեական գործ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ ձևաթղթեր կեղծելու, պատրաստելու կամ օգտագործելու մեղադրանքով։