
Վթար Կոտայքի մարզում․ կա 6 վիրավոր
Հունիսի 30-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
Արզական բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel Astra» մակնիշի երկու ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով վիրավորվել է վեց մարդ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության պարեկային ծառայության և փրկարար ծառայության աշխատակիցները։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների և տուժածների ինքնությունը