
Հրդեհ Ուշի գյուղում
Հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Ուշի գյուղում հրդեհ է բռնկվել։ Ժամը 15:20-ի սահմաններում ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Հրշեջների հայտնվելու պահին պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող տներից մեկի անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 19:13-ին։ Դեպքի հետևանքով այրվել են մոտ 40 քմ փայտե տանիք և շուրջ 550 հակ կուտակված անասնակեր։
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Հրդեհի պատճառները պարզվում են։