ՀայաստանՊատահար

Կարկուտը վնասել է 5 գյուղերի բերքը

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում ուժեղ կարկուտ է տեղացել։ Այս մասին հայտնում են Բաղրամյանի համայնքապետարանից։ Հերթական բնական աղետը լրացուցիչ հարված է հասցրել տեղացիներին, որոնք սկսել էին ծիրանի ակտիվ բերքահավաքը։ Բացի ծիրանից, մեծ վնասներ են կրել նաև հացահատիկային մշակաբույսերը, խաղողի որթերը, Մինչ պետությունը խոսում է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից, գյուղացիները պայքարում են բնական աղետների դեմ։

Կարկտահարության ռադիոհաղորդիչ համակարգերը ոչ միշտ են ակտիվ գործում, իսկ հակակարկտային պաշտպանության ծածկույթը շատ սահմանափակ է։

Կարկուտը ուղեկցվել է նաև ուժեղ քամիներով, որոնց պատճառով էլ վնասվել են տանիքներ և գույք։

Այս իրավիճակը հերթական անգամ բացահայտում է գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ համապարփակ ռազմավարության բացակայությունը, որտեղ բնական աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը չեն ստանում բավարար ուշադրություն։ Արդյունքում՝ վնասները մեծանում են, իսկ գյուղացիների հոգեբանական ու տնտեսական ծանրաբեռնվածությունը՝ աճում։