Ավտովթար հրդեհի բռնկմամբ․ կա զոհ
Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկմամբ։
Պարզվել է, որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և «GAZ» (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Արդյունքում՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Վարորդի դին հայտնվել է ավտոմեքենայից 4 մետև հեռավորության վրա։
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
