
Խորհրդավոր առևանգում Կոտայքում․ օտարերկրացին անհետացել է հյուրատնից, կա սպանության կասկած
Հուլիսի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի ունեցած տարօրինակ ու մտահոգիչ դեպքը օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Ըստ իրավապահների նախնական տեղեկությունների՝ գյուղի հյուրատներից մեկում բնակվող օտարերկրյա քաղաքացուն, իբր, առևանգել են։ Սակայն ամենասարսափելին այն է, որ կան կասկածներ՝ նա արդեն սպանված է եղել, երբ փորձել են տեղափոխել նրան։
Քննչական մարմինները պարզել են՝ տղամարդը վերջին օրերին հյուրատանը բնակվել է մեկ այլ օտարերկրացու հետ։ Նույն աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ արդեն իսկ նույնականացվել է այդ անձը, որը, ըստ նախնական տվյալների, կարող է կապ ունենալ առևանգման ու հնարավոր սպանության հետ։
Ներկա պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։