ՀայաստանՊատահար

Հայտնի են դարձել նոր մանրամասներ ՀԷՑ-ում իրականացված խուզարկությունների վերաբերյալ

Հուլիսի 8-ին իրականացված խուզարկությունների շրջանակում իրավապահներն այցելել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական գրասենյակ և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարան։ Տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից։

Նրա խոսքով՝ այս պահին ինքը դատավարական կարգավիճակ չունի, սակայն չի բացառել առաջիկա օրերին կարգավիճակի փոփոխություն։

Նա նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ խուզարկությունից հետո իրեն էլ կձերբակալեն, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում կատարվող փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս կառավարությանը արտակարգ իրավիճակի կամ կասկածելի գործունեության դեպքում ազգայնացնել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունները, այդ թվում՝ ՀԷՑ-ը։

Սեդա Մարտոյան