
Պատահար Հյուսիս-հարավ մայրուղում. բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց
Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին։ Վթարը Այնթափ գյուղի շրջակայքում է պատահել։
Բեռնատարը բեռնված է եղել քարով։ Տուժածի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Վթարի հետևանքով բեռնատարի դիմացի ապակիները ամբողջությամբ ջարդվել են։
Լուսանկարները դեպքի վայրից՝


