
Գյումրու «երեխաների տանը» 1-ամյա երեխա է մահացել
Հունիսի 17-ի վաղ առավոտյան Գյումրիի երեխաների տանը մահացած է հայտնաբերվել 1-ամյա երեխա։
Շտապօգնության բժիշկները ժամը 05։45-ի սահմաններում տեղում արձանագրել են փոքրիկի մահը։
Երեխային մահացած են գտել հաստատության աշխատակիցները։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի կապակցությամբ նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն։ Կատարվում է քննություն՝ պարզելու մահվան հանգամանքները։
Սա առաժին դեպքը չէ, երբ Գյումրու «երեխաների տանը» երեխայի դի է հայտնաբերվում։ Վերջին դեպքը տեղի էր ունեցել մարտի 17-ին։
Հայտնաբերվել էր 13-ամյա աղջկա մարմին։