
Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստանում
Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստանում։ Սակայն սպառողները կունենան անխափան գազամատակարարում՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
Վթարավերականգնողական աշխատանքները իրականացվելու են «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում։