ՀայաստանՊատահար

ՊՆ զորավարժադաշտում պայթյուն.կան տուժածներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորավարժադաշտում տեղի է ունեցել արտակարգ դեպք։ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ուսումնական պարապմունքի ժամանակ, նախնական տվյալներով, տեղի է ունեցել ականանետային կրակոցի պայթյուն, որի հետևանքով կան տուժածներ։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի մանրամասները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Տեղեկատվությունը դեռևս նախնական է, և պայթյունի պատճառներն ու պայմանները ճշտվում են համապատասխան մարմինների կողմից։

Սեդա Մարտոյան