ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 զինծառայող է վիրավորվել
Հուլիսի 8-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով 8 զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ վնասվածք ստացած բոլոր 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ, և նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների բնույթն ու ծավալը գնահատելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են դեպքի հանգամանքները և պատասխանատու անձանց շրջանակը։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 8-ին ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։