
Հայաստանում կրկին երեխա է կորել
Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղում կորել է 4 տարեկան աղջիկ։ Տեղեկությունը Amnews-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ փոխանցելով, որ ժամը 13։20-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխայի անհետացման մասին։
Սարգսյանի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Գործում է որոնողական-փրկարարական խմբեր, իրականացվում են լայնածավալ որոնումներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ աղջիկը 4 տարեկան է՝ Արմավիրի մարզից։ Ընտանիքը այցելել է «Բարդիների պուրակ» հանգստյան գոտի, որի շրջակայքում արհեստական լճակ և առվակ են եղել։ Լճակի ջուրը իջեցվել է, սակայն երեխան այնտեղ չի հայտնաբերվել։ Այս պահին ջրի հոսքը դադարեցնելու աշխատանքներ են ընթանում նաև հարակից ջրանցքում։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։