ՀայաստանՊատահար

Սպիտակում օձի խայթոցից երկու երեխա է տեղափոխվել բուժկենտրոն

Հուլիսի 16-ին Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել օձի խայթոցի հետևանքով տուժած երկու անչափահաս։ Կեսօրին մոտ կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա, ում, ըստ հարազատների, օձը խայթել էր նախորդ օրը։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո նրան անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Բժիշկների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, խայթոցի վայրի առաջնային մշակում և ցուցաբերվել է բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում է բավարար։

Ժամեր անց՝ մոտավորապես 19։00-ին, բուժօգնության է դիմել նաև 14-ամյա մեկ այլ երեխա՝ կրկին օձի խայթոցի պատճառով։ Երեխան ստացել է հակաթույն և համապատասխան բուժօգնություն։

Տեղեկացվել են համապատասխան կառույցները, այդ թվում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչությունը։ Սպիտակի ՀՓՋ փրկարարները նույնպես ժամանել են դեպքի վայր։