
Հյուսիսային պողոտայի «202°F» բացօթյա սրճարանում հրդեհ է եղել
Հյուսիսային պողոտայի «202°F» բացօթյա սրճարանում հրդեհ է եղել։ Սրա մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ այրվում են աթոռներ։ Պարզ է դարձել, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, որից էլ բռնկվել է հրդեհը։ Հրդեհի պատճառով մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Նա հոսպիտալացվել է մինչ փրկարարների կանչի վայր հասնելը։
Այրվել են վառարան և երկու աթոռ: