
Հրդեհ Ազատամարտիկների փողոցում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Հուլիսի 17-ին Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ժամը 15։26-ին։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում՝ մոտ 25 քմ տարածքում, որտեղ էլ տեղադրված է եղել 3 կգ տարողությամբ գազի բալոն։ Տարածքում գազի արտահոսք է եղել։
Տան բնակիչներից մեկը, չկարողանալով ինքնուրույն իջնել տանիքից, օգնություն է խնդրել։ Փրկարարները նրան իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։ Հրշեջները դուրս են բերել գազի բալոնը, և մինչև դրա պարպվելը տեղում հերթապահել են։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 15։54-ին։ Միջանցքում այրվել է գույք։
Դեպքի հետևանքով տուժել է մեկ բնակիչ, որը հոսպիտալացվել է։