
Հրդեհ Աբովյան քաղաքում.շենքից տարհանվել է 23 բնակիչ
Հուլիսի 19-ին՝ ժամը 09:56-ին, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում գտնվող շենքերից մեկի 9-րդ հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել է 23 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ հրդեհը ծագել է էլեկտրական հաշվիչների վահանակում, ինչի հետևանքով հարկի բնակարանները ծխով են լցվել։
Փրկարարները բացել են երկու բնակարանների դռները, որտեղից տարհանել են 8 քաղաքացու։ Նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության աշխատակիցների կողմից, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Շենքի այլ հարկերից տարհանվել է ևս 15 բնակիչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով, և երկու բնակարանների դռներ։