ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Սևանի շրջակայքում

Հուլիսի 20-ին՝տեղական ժամանակով ժամը 23:27-ին, (Գրինվիչի ժամանակով՝ 19:27-ին), գրանցվել է երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս: 

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.4, իսկ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ 3 բալ։ 

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.64° և արևելյան երկայնության 44.98° աշխարհագրական կոորդինատներով՝ օջախի խորությունը կազմել է 10 կմ:

Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության՝ ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Սեդա Մարտոյան