
Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալվածը կալանավորվել է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու աղմկահարույց սպանության գործով կասկածվողը կալանավորվել է։ Խոսքը Սասուն Առուշանյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ-ների, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել։
Խորխոռունին սպանվել է 1997 թվականին դաժան եղանակով՝ 5 կրակոցով, որոնցից երեքը՝ դեմքին։ Նա մահացել է դեպքի վայրում։
Հանցագործությունից անցել է շուրջ երեք տասնամյակ, և միայն հիմա Քննչական կոմիտեն հայտարարում է՝ սպանության կազմակերպիչը հայտնաբերվել ու կալանավորվել է։ Քննիչների փոխանցմամբ՝ կալանքը կիրառվել է երկու ամսով։
Վահրամ Խորխոռունին անցած է եղել պատասխանատու ճանապարհով՝ ծառայել է որպես ԼՂՀ ՆԳ փոխնախարար, իսկ հետագայում՝ Հայաստանի պաշտպանության փոխնախարար։ Նրա սպանությունը երկար ժամանակ մնացել էր անբացահայտ։