
Հովտաշատում համայնքային հողամասը վերադարձվել է պետությանը
Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում գտնվող 2.3 հեկտար մակերեսով և շուրջ 69 միլիոն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Մասիս համայնքին։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հողամասի անօրինական սեփականաշնորհման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ այն ժամանակին օտարվել է խախտումներով, իսկ վերջում դարձել է համայնքի նախկին ղեկավարի որդու սեփականությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը ձևական աճուրդով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից։ Վաճառքի գործընթացը խախտել է օրենքով սահմանված կարգը, և հողը օտարվել է շուկայականից էականորեն ցածր՝ շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։
Քննության արդյունքում դատախազության միջնորդությամբ և համապատասխան գործողություններով հողատարածքը վերադարձվել է համայնքին։ Քրեական վարույթը շարունակվում է։