ՀայաստանՊատահար

Նուբարաշենի հոգեբուժարանից փախել են 2 հարկադիր բուժվողներ

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից հուլիսի 21-ի գիշերը փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Նրանցից մեկին նույն գիշեր՝ մոտ ժամը 02:40-ին, ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Մյուսին փնտրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել են  ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության փոխանցմամբ՝ գիշերը՝ ժամը 01:20-ին, կենտրոնի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ երկու հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, փախուստի են դիմել՝ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելով։

Դեպքի առիթով կազմվել են համապատասխան փաստաթղթեր և փոխանցվել քննչական բաժին։ Մյուս անձի հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Սեդա Մարտոյան