
Ավտովթար Գեղարքունիքում․ 4 զինծառայող վիրավորվել է «Ford»-ի և «Ուրալ»-ների բախման հետևանքով
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Վիրավորվել են չորս զինծառայողներ, որոնք տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Կենտրոնից նշել են, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը և քննչական կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ։