ՀայաստանՊատահար

Մեքենայի պայթյուն՝ գազալցման պահին․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 24-ին Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան պայթել է՝ հեղուկ գազով լիցքավորման ընթացքում։ Դեպքի պահին մեքենայի ներսում կային մարդիկ։

Պայթյունից հետո մեքենան հրդեհվել է։ Ըստ նախնական տվյալների՝ գազի արտահոսքից առաջացած բոցը տարածվել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածով։ Պայթյունի հետևանքով երկու քաղաքացի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց առաջին բուժօգնությունն անմիջապես ցուցաբերել են պարեկային ծառայության աշխատակիցները, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Քննչական մարմինները դեպքի առթիվ արդեն իսկ հարուցել են քրեական վարույթ։ Ներկայում պարզվում է, թե ով է եղել մեքենայի վարորդը, ովքեր են տուժածները, ինչպես նաև՝ ինչն է դարձել պայթյունի ուղիղ պատճառը։