ՀայաստանՊատահար

Ադրբեջանը կրակ է բացել հայկական շինարարական տեխնիկայի վրա

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից մոտ 4.5 կմ հյուսիս-արևելք գտնվող հատվածում՝ հայաստանի կողմից միջդիրքային ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տուժածներ չկան։

Հայկական կողմը միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ադրբեջանական կողմին իրականացնել կրակոցի փաստի լիարժեք քննություն և տրամադրել հրապարակային պարզաբանումներ։

Սեդա Մարտոյան