
Շիրակի մարզում հովիվը ջրահեղձ է եղել
Օգոստոսի 4-ին՝ ժամը 14:47-ին, Շիրակի մարզի Գետք գյուղից ահազանգ է ստացվել, որ անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվ է ջրահեղձվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատների աշխատակիցները։
Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին, որն այնուհետ փրկարարների կողմից փոխանցվել է դի տեղափոխող մեքենային։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։