
Շիրակի մարզի դպրոցներից մեկի շինհրապարակում կռունկի երկաթե կոնստրուկցիաները փլվել են․ մեկ զոհ կա
Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Դպրոցի շինհրապարակում 39-ամյա աշխատողը մահացել է, երբ նրա վրա փլվել են վերամբարձ կռունկի երկաթե կոնստրուկցիաները։
Տղամարդը՝ Շիրակի մարզի բնակիչ Արտյոմ Ծ.-ն, աշխատելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել։ Ժամը 11։50-ի սահմաններում ծանր երկաթե կոնստրուկցիաների տակ է մնացել։ Տեղում մահացել է։
Դեպքի առնչությամբ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պարզելու՝ կատարվածը արդյոք դժբախտ պատահարա՞կ է, թե՞ անփութության հետևանք։
Ըստ պաշտոնական տվյալների՝ դպրոցը կառուցվում է Հայաստանի կառավարության հովանավորությամբ։ Շինաշխատանքները մեկնարկել են դեռ 2024-ի դեկտեմբերի 24-ին։ Նախագծային կազմակերպությունը «Եռանկյուն Պրոջեքթ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է Շիրակում գրանցված «ԱԳԵԱ» ՍՊԸ-ի կողմից։