ՀայաստանՊատահար

Հայաստանում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 18-ին ջրանջատումներ կլինեն Երևանում, Սյունիքի և Կոտայքի մարզերում։

  • Ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Անկախության, Մ.Մաշտոց, Օրբելյաններ, Գ.Տաթևացու, Կոմիտաս, Մակիչի, Ա.Բակունց, Գ.Նժդեհ, Գուսան Աշոտ փողոցների ջրամատակարարումը:
  • Ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Շինարարներ, Շինարարների Նրբանցք, Րաֆֆու, Րաֆֆու 1, 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:

Ջրանջատումներ են սպասվում նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում։

  • Ժամը 12:30-16:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Խ.Խաչատրյան, Խ.Խաչատրյանի 2 Նրբանցքների, Վշտունու, Վշտունու 1-5 նրբանցքների, Հասմիկի, Գ.Հասրաթյան, Սպորտի փողոցների Լենինգրադյան 50-52 զույգ համարի շենքերի  ջրամատակարարումը:
  • Ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 4 փողոցի ջրամատակարարումը:
  • Ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Յ.Լեփսիուս, Յ.Լեփսիուսի 1, 2, 6 փողոցների, Մ.Ավետիսյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների, Էզրաս Հասրաթյան փողոցի, Կ.Ուլնեցու 1, 2, 3 նրբանցքների, Կ.Ուլնեցու 55-76/2 շենքերի ջրամատակարարումը: