
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։
Նա ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018 թվականներին։ Լուրը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քրեական վարույթը գտնվում է քննության փուլում։ Քննչական մարմինը այլ մանրամասներ առայժմ չի հրապարակում։
Մամուլում շրջանառվում է, որ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերության հետ կապված գործի շրջանակում։
«Նորֆոլկ»-ի գործը արդեն մի քանի տարի է մամուլի ուշադրության կենտրոնում է։
Վարդան Հարությունյանի անունը կապվում էր այդ գործի հետ, բայց սա առաջին անգամն է, երբ նա ձերբակալվում է։
Նա բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։