ՀայաստանՊատահար

ՍԱՏՄ նախկին ղեկավարը կասկածվում է ավելի քան 14 միլիոն դրամի հափշտակության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավարի վերաբերյալ քրգործի նախաքննությունը։ Նրան մեղադրում են պետական միջոցների՝ վառելիքի կտրոնների և պարգևավճարների խոշոր հափշտակության մեջ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ․ նոյեմբերից մինչև 2025թ․ ապրիլը ՍԱՏՄ ղեկավարը, պահեստապետի և մի քանի աշխատակիցների օգնությամբ, վաճառել է տեսչական մարմնի կարիքների համար գնված 21․396 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Այդ վաճառքից և լրացուցիչ հափշտակված վառելիքից ընդհանուր պետությանը հասցվել է մոտ 10,8 մլն դրամի վնաս։

Բացի այդ, պարզվել է, որ ղեկավարը մի շարք աշխատակիցներին տվել է անհիմն բարձր պարգևավճարներ և նրանցից պահանջել այդ գումարի մի մասը կանխիկացնել ու վերադարձնել իրեն։ Այս կերպ հափշտակվել է ևս մոտ 3,45 մլն դրամ։

Ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 14,2 մլն դրամ, որից մոտ 10 մլն դրամը արդեն վերականգնվել է։ Գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։

Սեդա Մարտոյան