ՀայաստանՊատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է եղել. կա զոհ

Օգոստոսի 12-ի առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր վթար։ Վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մի քանի անձ տուժել են։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ ժամը 07:29-ին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան տանող ճանապարհահատվածում բախվել են Nissan, Opel և Fiat մակնիշների ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։ Nissan-ի ուղևորի դին մոտեցրել են դիափոխադրող մեքենային, իսկ Nissan և Opel մեքենաների վարորդներին ու մեկ ուղևորի հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Վարորդներից մեկը ՀՀ ՊՆ զինծառայող է եղել։

Սեդա Մարտոյան