ՀայաստանՊատահար

Ջրանջատումներ կլինեն մարզերում և Երևանում

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարային աշխատատանքներով պայմանավորված նոյեմբերի 19-ին ջրանջատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում։

  • Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Եղոյան, Մաշտոցի, Ջիվանի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
  •  Ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի Խճուղու 41-70 տների ջրամատակարարումը:
  • Ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի 52-62/2 շենքերի, Մսի Կոմբինատ, Մսի Կոմբինատ 1 փողոցի, 1 նրբանցքի, 1 փակուղու, 1-5 շարքերի, Կազաչի Պոստ, Լալայան, Շահումյան 188 հասցեների ջրամատակարարումը:
  • Ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի  ջրամատակարարումը։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում նույնպես ջրանջատումներ կլինեն։

  • Ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Սեբաստիա 20-26/1 շենքերի ջրամատակարարումը:
  • Ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Վարդաշեն 4, 5, 9 փողոցների և նրբ. ջրամատակարարումը: